Լրահոս
Հասարակական
14:45
22.06.26
1 228

Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը

Img default alt hy

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։

Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին ահազանգ էր եղել, որ 7 և 13-ամյա քույրերը դուրս էին եկել Վանաձորի իրենց տանից և չէին հասել նախատեսված վայր. ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը ավելի վաղ էր հայտնաբերվել։