Լրահոս
Միջազգային
16:20
23.06.26
231

ԱՄՆ-ն վերացրել է Իրանի ծովային շրջափակումը․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ-ն վերացրել է Իրանի ծովային շրջափակումը՝ միջուկային հարցում Թեհրանի կողմից զիջումների դիմաց, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է այն վերականգնել, թեև այժմ դա ծայրահեղ անհավանական է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը։

«Իրանի կողմից այս և այլ նշանակալի զիջումների հիման վրա ես համաձայնեցի բաց պահել Հորմուզի նեղուցը՝ առանց հետագա ռազմածովային շրջափակման։ Այնուամենայնիվ, բոլոր նավերը մնում են իրենց տեղում՝ շրջափակումը վերականգնելու անհրաժեշտության դեպքի համար, ինչը այս պահին ծայրահեղ անհավանական է թվում»,- գրել է նա Truth Social-ում։