Լրահոս
Միջազգային
13:30
23.06.26
155

Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի

Img default alt hy

Իրանի հրթիռային ծրագիրը Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների քննարկման առարկա չէ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ երկիրն այս հարցը չի քննարկելու ոչ մի կողմի հետ։

«Իրանի պաշտպանական և հրթիռային ներուժի հարցը բացարձակապես մեր բանակցությունների մաս չի կազմել և երբեք չի դառնալու բանակցությունների առարկա ոչ մի կողմի հետ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։