Լրահոս
Միջազգային
12:00
23.06.26
173

Արևմուտքը պատրաստ է օգտագործել ցանկացած լծակ՝ մրցակիցներին զսպելու համար․ Ուշակով

Img default alt hy

Արևմուտքը, հանուն համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում մրցակիցներին զսպելու, չի խորշում օգտագործել ցանկացած լծակ, այդ թվում՝ ռազմական և քարոզչական։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հանուն գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում մրցակիցներին զսպելու՝ նման մոտեցման ջատագովներն ու շարժիչ ուժերը չեն խորշում օգտագործել ցանկացած լծակ՝ ռազմական, քաղաքական, քարոզչական, տնտեսական և այլն», - նշել է նա «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական ֆորումի ընթացքում։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները «թափվում են ինչպես հորդառատ անձրև»։ Միաժամանակ, Արևմուտքը գիտակցաբար կուրս է վարում դեպի միջազգային իրավակարգի կործանում, դեպի «սովորական բազմակողմ ունիվերսալ ինստիտուտների թուլացում և թաղում»։

«Արևմտականները կառուցում են «կանոնների վրա հիմնված կարգ», որում իրականում ոչ մի կանոն չկա՝ բացի ուժեղի իրավունքից և իրենց՝ ուզածն անելու իրավունքից։ Եվ նրանք, իհարկե, հույս ունեն, ինչպես բազմիցս եղել է նախկինում, դուրս գալ հաղթող։ Ամեն ինչ սովորական, դարերով փորձարկված գաղութատիրական և նեոգաղութատիրական պրակտիկայի և քաղաքականության ոգով է», - հավելել է Ուշակովը։