Լրահոս
Միջազգային
13:00
23.06.26
158

Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը շվեյցարական բանակցությունները դրել են վտանգի տակ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած խոսքերը լուրջ վտանգի տակ են դրել Բյուրգենշտոկում ընթացող բանակցային գործընթացը, սակայն Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե Վաշինգտոնը դիվանագիտական կարգավորման ձգտում ունենա։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները որոշակի խնդիրներ են ստեղծել Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների ընթացքում։ Դրանք բանակցությունները դրել են շատ լուրջ վտանգի տակ»,- ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով բանակցությունների ընթացքը։ Միևնույն ժամանակ Բահրեյնին ընդգծել է, որ «քանի դեռ Միացյալ Նահանգները ցուցադրում է Իրանի հետ բանակցություններ վարելու և ծագած հարցերը լուծելու պատրաստակամություն, Իրանը կշարունակի բանակցությունները և կմասնակցի երկխոսությանը»։

«Բայց ես կարծում եմ, որ այժմ բոլորի համար պետք է պարզ լինի՝ ռազմական միջոցները ոչինչ չեն տա Իրանի հարցում։ Ռազմական միջոցները պետք է ընդմիշտ բացառվեն գործողությունների հնարավոր տարբերակների շարքից»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։