Լրահոս
Քաղաքական
23:01
23.06.26
54

Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան

Img default alt hy

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է.

«Ինչքան էլ սուր չլինի ՌԴ կողմից կիրառված պատժամիջոցները ՀՀ նկատմամբ՝ Փաշինյանի հիմնական արտաքին քաղաքական մարտահրավերը հյուսիսում չէ, այն արևմուտքում է:

Ալբանիայում ընթացող բողոքի ցույցերը թևակոխեցին 4րդ շաբաթը և ահագնանում են: Ցուցարարները, որ նախկինում ընդամենը դեմ էին Ադրիատիկ ծովի մուտքը հսկող կղզին Թրամփին վաճառելուն, հիմա արդեն հեղափոխական օրակարգ են առաջ բերում: Նրանք պնդում են, որ ուզում են «Նոր Ալբանիա»: Իրենց խոսույթում բողոքավորներն իհարկե բողոքում են կոռուպցիայից և բնապահպանական խնդիրներից, բայց «հին Ալբանիան» դրա մասին չէ: Հին, այսինքն՝ ներկայիս Ալբանիան, մի երկիր է, որը շատ սերտ կապեր ունի ԱՄՆ ու Իսրայելի հետ: Ներկա Ալբանիան չունի դիվանագիտական հարաբերութոյւններ Իրանի հետ:
Այդ հարաբերություններն Իրանը խզել է մեկ տարի առաջ, պնդելով, որ Ալբանիայում 40 տարի առաջ հիմնավորված մոջահեդները Մոսսադի ղեկավարությամբ մինչ օրս դավեր են նյութում Իրանի ներսում: Ներկա Ալբանիան այն երկիրն է, որը թույլ չի տալիս ԵՄ-ին Բալկանյան թերակղզում խաղաղություն հաստատել: Ներկա Ալբանիան Գերմանիայի համար առաջին պատնեշն է դեպի Մերձավոր Արևելք դուրս գալու իր դարավոր ծրագրի համար:

Էս 4 շաբաթների ընթացքում ինչ ասես տեղի չունեցավ: Կանադայի վարչապետը հայտարարեց, որ նոր աշխարհակարգը կառուցվելու է Եվրոպայում:
Իրանը վերջապես հասավ նրան, որ ԱՄՆ-ն, Իրանի թելադրած պայմաններով և գերմանացիքի ընտրած վայրում, նստի բանակցությունների սեղանի շուրջ:
Էդ ընթացքում ահագնանում են կանցլեր Մերցի հրաժարականը պահանջող կոչերը, թե «աջից» և, թե «ձախից»:
Իսպանիայի խիստ հակաիսրայելական դիրքորոշում ունեցող վարչապետի կնոջ վրա քրեական գործ հարուցվեց:
Հրաժարական տվեց հակաիսրայելական ու պրոեվրոպական դիրքորոշում ոնեցող ՄԹ վարչապետ Սթարմերը: Սակայն Սթարմերին փոխարինող Բըրնեմը էլ ավելի հակաիսրայելական է, էլ ավելի եվրոպամետ և ՄԹ ողջ պատմության ընթացքում առաջին կաթոլիկ վարչապետը:
Սթարմերի վրա յախիդնի կայֆավատ լինելուց հետո ԱՄՆ նախագահն անիմաստ թվացող կիլդիմ բռնեց Իտալիայի վարչապետի հետ, ինչը առավել ուշագրավ է, քանի որ հենց Իտալիայում է տեղակայված եվրոպան հսկող ԱՄՆ նավատորմը:
Լեհաստանն ու մերձբալթյան երկները կտրուկ վիճեցին Ուկրաինայի հետ, նեղսրտելով այն փաստից, որ ռուս-ուկրաինական կարգավորումը նախագծում է Գերմանիան՝ իր արևելյան հարևաններին պրոցեսի մեջ չներառելով:
Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ կպատժի Հունաստանին Իսրայելի հետ համագործակցության համար, այնուհետև թաթը դրեց Սիրիայի ու Լիբանանի վրա, իսկ երկրի ներսում մի գիշերում ձերբակալեց 200-ից ավել խնդրահարույց անձանց թե «աջից» և թե «ձախից»:
Իրանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ թույլ չի տա, որ ամերիկյան ուժերը տեղակայվեն իր հարավում (ասել է թե՝ Սյունիքում), ընդ որում մինչ օրս իրենք որևէ խնդիր չեն տեսել այդ վայրում Եվրոպական ուժերի տեղակայման հետ:
Ղազախստանի նախագահը մեկնեց Բրյուսել, որպեսզի ճանապարհ հարթի ընդլայնված համագործակցության համար:
Եվրոհանձնաժողովը խոստացված 50 մլն եվրոյի փոխարեն ՀՀ-ին տրամադրեց 32 մլն, որպեսզի Փաշինյանը կոմպենսացնի մոտ 1 մլրդ-ի կորուստը ՌԴ շուկայում:
Իսկ ադրբեջանում քարոզիչներն արդեն սկսում են պնդել, որ ԹՐԻՓՓ-ը հայերն են իրենց վզին փաթաթել, ու որ դա իրենց հեչ էլ պետք չէ…
Նենց որ Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չի, իր պրոբլեմը լինելու է շատ ավելի խստապահանջ ԵՄ-ը՝ ի դեմս Թուրքիայի: Ցորենն էլ, բենզինն էլ, ինտերնետն էլ ոչ թե Ադրբեջանը պիտի Ռուսաստանից տարանցելով տա Հայաստանին, այլ՝ Թուրքիան: ԵՄ-ին դա է պետք լինելու, եթե իհարկե լինի «Նոր Ալբանիա»:
«Նոր Ալբանիա» գաղափարը հենց այս համատեքստում է պետք դիտարկել: «Նոր Ալբանիան» նշանակում է, որ Ալիևն ու Փաշինյանը կորցնելու են իրենց հիմնական հովանավորին ու առերեսվելու են լրիվ նոր Թուրքիայի ու էլ ավելի նոր Իրանի հետ: Եթե «նոր Ալբանիան» ի հայտ գա…»,- նշել է նա։