Լրահոս
Հասարակական
21:09
23.06.26
57

Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

Ռուսաստանից Հայաստան եկած չորս հոգևորականներ 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ 

Եկեղեցականները համոզված են՝ սա քաղաքական որոշում է և հիշեցնում՝ իշխանության ներկայացուցիչները նախկինում հայտարարել էին, որ արտերկրից ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած տղամարդիկ կարող են ներգրավվել վարժական հավաքներում։ 

4 քահանաներից երկուսն արդեն զորամասերում են: Քահանաներն ասում են՝ պատիվ է ծառայել հայկական բանակին: