Լրահոս
Հասարակական
17:21
24.06.26
70

Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ

Img default alt hy

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում հունիսի 24-ի ցերեկը և 27-ին շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հունիսի 28-ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։