Լրահոս
Իրավական
15:00
24.06.26
245

Կարո՞ղ է Սեդա Սաֆարյանը մասնակցել դիմումների քննությանը. ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի կարծիքը

Img default alt hy

Սահմանադրական դատարանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ՍԴ-ն քննության առարկա չի դարձրել «Հայաստան» դաշինքի ներկայացրած դիմումը՝ Սեդա Սաֆարյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը Սեդա Սաֆարյանի մասնակցությունը բացառելու վերաբերյալ: Այսինքն՝ Սեդա Սաֆարյանը կմասնակցի այդ դիմումների քննությանը: 

Ավելի վաղ «News.5tv.am»-ը գրել էր, որ «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» դիմում են ներկայացնելու ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասով: ԲՀԿ-ն ու «Միասնության թևերը» ևս այն կարիծքին էին, որ Սեդա Սաֆարյանի մասնկցությունը անհնարին է, սակայն ՍԴ կազմը, փաստորեն այլ կարծիք է ունեցել և Բարձր դատարանի 9 դատավորներից 7-ը կմասնակցեն գործի քննությանը՝ բացի Վլադիմիր Վարդանյանից ու Արտակ Զեյնալյանից:

«News.5tv.am» ՍԴ նախկին անդամ, վաստակաշատ իրավաբան Ալվինա Գյուլումյանին հարցրեց, թե կարո՞ղ է ՍԴ դատավորը մասնակցել մի ուժի դիմումի քննությանը, որի ցուցակով 5 տարի առաջ պատգամավորի թեկնածու է եղել ( Սեդա Սաֆարյանը «Շիրինյան – Բաբաջանյան» դաշինքի ցուցակի 3-րդ համարն է եղել, իսկ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմումատուներից մեն է, որի դիմումը մյուսների հետ քննվելու է մեկ վարույթում): 

Այս հարցին Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. « Բավականին դժվար հարց եք առաջադրում: Ամեն դեպքում բացարկի ինստիտուտի մեջ տեղավորվում է այս դեպքը, այսինքն՝ չի կարող, բայց սահմանադրականը մի քիչ առանձնահատկություն ունի, որովհետև եթե բոլորին բացարկ հայտնենք, վերջում կազմ չի լինի, որ գործը քննի, այսինքն՝ խնդիր է առաջ գալիս: Բայց կոնկրետ դեպքում, որը Դուք ասում եք, ոչ միայն ցուցակում լինելն է, այլ դիմողներից մեկի գործով հակառակ կողմի փաստաբան լինելն է, ինչը ևս լուրջ հիմք է»,- ասաց Գյուլումյանը: