Լրահոս
Իրավական
12:34
25.06.26
198

Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է․ 24News

Img default alt hy

Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Կարեն Սիմոնյանի տան խուզարկությունը կապված է համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի հետ:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարան և խուզարկություններ իրականացրել։