Լրահոս
Հասարակական
13:47
26.06.26
62

Ավտովթար՝ Շիրակի մարզում. մայր ու որդի հոսպիտալացվել են

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 93 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Խոսրով Պ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Ալլա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը ու վիրավորը մայր ու որդի են։