Լրահոս
Միջազգային
23:00
25.06.26
76

ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը

Img default alt hy

Միացյալ Նահանգները և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀ) երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տարանցիկ տուրքեր սահմանելու ցանկացած փորձ։ Այս մասին ասված է Մանամայում կայացած նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։

«Նախարարներն ընդգծել են Հորմուզի նեղուցի բաց լինելու կարևորությունը՝ նշելով, որ նավագնացության անվերապահ և անսահմանափակ ազատությունը մնում է հիմնարար տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար։ Նախարարները մերժել են նեղուցում որևէ տուրքի, հարկի կամ վերահսկողություն սահմանելու ցանկացած փորձ», - նշվում է ՊԾԱՊՀ քարտուղարության կողմից հրապարակված փաստաթղթում։

Կողմերը նաև ողջունել են Օմանի և Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) համատեղ նախաձեռնությունը՝ նեղուցի գոտում արգելափակված ավելի քան 11 հազար նավաստիների տարհանման վերաբերյալ։

ՊԾԱՊՀ-ն նաև հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած առևտրային և ներդրումային կապեր կախված կլինեն Վաշինգտոնի հետ փոխըմբռնման հուշագրին Թեհրանի հետևելուց։