Լրահոս
Հասարակական
18:48
25.06.26
268

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 45-ամյա Գեղամ Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 30-ամյա Էդմոն Կ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Էդմոն Կ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գեղամ Ղ․-ին և ուղևոր, 42-ամյա Անահիտ Գ․-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։