Լրահոս
Միջազգային
22:30
25.06.26
69

Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո

Img default alt hy

Արաբական պետությունները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց իրենց փոխհատուցումներ վճարելու հարցը, և Վաշինգտոնը պատրաստվում է հետագա բանակցությունների ընթացքում այս հարցը քննարկել Թեհրանի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ այս թեման շոշափվել է Մանամայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀ) իր գործընկերների հետ կայացած հանդիպման ժամանակ։ Նրանք վերականգնման համար ինչ-որ ֆինանսավորում են ցանկանում։ Նրանք վնաս են կրել։ Նրանք ցանկանում են, որ այդ վնասը փոխհատուցվի», - հայտարարել է Ռուբիոն։ «Ես կմտածեի, որ փոխըմբռնման հուշագրի [բանակցությունների] գործընթացի շրջանակներում, նրանց (իրանցիների - խմբ.)՝ մեզ հետ փոխգործակցության ժամանակ, նման հարցեր կծագեն», - նշել է նա։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դժվարացել է հստակեցնել՝ արդյոք նման փոխհատուցումները կարող են պոտենցիալ վճարվել Իրանի սառեցված ակտիվներից։ «Չգիտեմ։ Այժմ չեմ ենթադրություններ անի այն մասին, թե իրականում ինչպես դա կարող է աշխատել։ Պարզապես նշեցի ձեզ, որ դա այն հարցերից մեկն է, որը նրանք (ՊԾԱՊՀ անդամները - խմբ.) բարձրացրել են այսօրվա հանդիպման ժամանակ։ Սա այն հարցերից է, որով նրանք հետաքրքրված են, և որը մենք ինչ-որ պահի ստիպված կլինենք քննարկել։ Բայց դրա վերաբերյալ որևէ կոնկրետություն մենք դեռ չենք մշակել», - ասել է պետքարտուղարը։