Լրահոս
Քաղաքական
22:06
25.06.26
213

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների հետ

Img default alt hy

Հունիսի 26-ին՝ ժամը 13.00-ին հանդիպում-քննարկում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ։

Հայտարարության մեջ նշվում է՝

«Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:

Հունիսի 26, ժամը` 13:00, «Տաշիր Արենա»:

Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 060 505252 հեռախոսահամարով:

Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը, քանի որ ուժեղ ու անվտանգ ապագան կառուցվում է միասնական ջանքերով և բաց, փոխադարձ երկխոսությամբ:

Հանդիպում-քննարկումը անցկացվելու է փակ ձևաչափով և չի լուսաբանվելու»։