Լրահոս
Աշխարհ
23:29
26.06.26
303

Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած

Img default alt hy

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած․ ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերի խոսքով՝ սա «չափազանց բարդ փրկարարական գործողություն է»․ բացի անհետ կորածներից, ավելի քան 500 մարդ զոհվել է, և փլատակների մաքրումը մեծ ծավալի աշխատանք է պահանջում։ AFP-ի լրագրողները հայտնում են, որ աղետի գոտում ամենուր կան ավերված շենքեր և մեծ քանակի փլատակներ, իսկ ընտանիքները շարունակում են որոնել իրենց հարազատներին։