Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
27.06.26
46

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՀՀ իշխանությունը կառավարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, կառավարությունում Ալիեւի կամակատարն է իշխելու, խորհրդարանում՝ Թուրքիայի։

«Հրապարակ»

ԱԺ փոխխոսնակի համար առաջադրվել են՝ Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը:

«Փաստ» 

Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին:

«Հրապարակ»

Իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։ ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել եւ պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։

«Հրապարակ»

Փաշինյանի նոր խոսնակը «Քաղպայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար, 26-ամյա Մելանյա Հարությունյանն է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ: