Լրահոս
Միջազգային
17:06
27.06.26
174

Սլովակիան Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի. Ռոբերտ Ֆիցո

Img default alt hy

Սլովակիան Ուկրաինային ռազմական օգնության համար միջոցներ հատկացնելու պատճառներ չունի, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Չորեքշաբթի Ֆիցոն հայտնել է, որ Սլովակիան բյուջեից միջոցներ չի հատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար և, հետևաբար, չի մասնակցի ՆԱՏՕ-ի կողմից Կիևին տրամադրվելիք 70 միլիարդ եվրոյի նոր ֆինանսական օգնության փաթեթին։

«Սլովակիան Ուկրաինայի համար ցանկացած տեսակի ռազմական վարկերին միանալու պատճառներ չունի», - ասել է Ֆիցոն «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդաշարի եթերում։ Նրա կարծիքով՝ նման օգնության տրամադրումը միայն երկարաձգում է հակամարտությունը։

«Քանի որ մենք Եվրամիության շրջանակներում Ուկրաինային ռազմական վարկ տրամադրելուն չենք մասնակցել, ես բանակցություններ կվարեմ (Սլովակիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ - խմբ.) այնպես, որ սլովակյան պատվիրակությունը մանդատ չունենա հավանություն տալու Սլովակիայի միանալուն Ուկրաինային ռազմական նոր օգնությանը», - ասել է Ֆիցոն։

Նա հայտնել է, որ Անկարայում հուլիսի սկզբին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սլովակյան պատվիրակությունը կգլխավորի հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինին։

«Ansa» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Անկարայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը կարող է ներառել դաշնակիցների պարտավորությունը՝ Ուկրաինային մի քանի տարվա ընթացքում տարեկան մոտ 70 միլիարդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ։