Լրահոս
Միջազգային
14:04
28.06.26
196

Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico

Img default alt hy

ԱՄՆ-ը դադարել է Իսրայելի համար բացառություններ անել «Ամերիկան՝ վեր ամեն ինչից» սկզբունքի շրջանակում. հրեական պետությունը կորցրել է «հատուկ դաշնակցի» կարգավիճակը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է ամերիկյան Politico պարբերականը։

Հրեական պետության անանուն քաղաքական խորհրդականի խոսքով՝ Իսրայելը միամտորեն ակնկալում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի համար բացառություն կանի «Ամերիկան՝ վեր ամեն ինչից» կանոնից։ «Սակայն դա չէր կարող շարունակվել։ Մեզ չէր հաջողվի չորս տարի շարունակ բացառություն լինել Ամերիկայի արտաքին քաղաքական բոլոր գործողություններում», - հայտարարել է պարբերականի զրուցակիցը։

Ըստ թերթի տվյալների՝ Իսրայելի նկատմամբ կուրսի փոփոխության «դեմքը» դարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի վաղ նա կոշտ քննադատության էր ենթարկել Իսրայելի ղեկավարությանը՝ կոչ անելով հրեական պետությանը հիշել, որ Միացյալ Նահանգները մնացել է նրա «միակ հզոր դաշնակիցը» աշխարհում։

Պարբերականը նշում է, որ 2025 թվականին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգ անգամ այցելել է Վաշինգտոն, իսկ 2026-ին՝ ընդամենը մեկ անգամ՝ փետրվարին։ Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ այս պահին Նեթանյահուի նոր այցեր Սպիտակ տուն նախատեսված չեն, կրճատվել է նաև հեռախոսազանգերի թիվը։ «Կարծում եմ՝ սա դեռ ամենավատը չէ։ Ավելին՝ առջևում է»,- կարծում է աղբյուրը։

Հունիսի 2-ին Axios պորտալը հաղորդել էր, որ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայհոյանքներով քննադատել է նրա գործողությունները Մերձավոր Արևելքում։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Թրամփը Նեթանյահուին անվանել է խելագար և հիշեցրել վարչապետին ցուցաբերած նախկին աջակցության մասին։ Ավելի ուշ Թրամփն ինքը հաստատել է, որ Նեթանյահուին անվանել է «անիծյալ խելագար»։