Լրահոս
Հասարակական
23:16
29.06.26
55

Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին

Img default alt hy

Հունիսի 25-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանոթյան գլխավոր վարչության Ավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Արմեն Հ․-ն և հայտնել, որ Ավանում, Հրաչյա Աճառյան փողոցի 37 հասցեի դիմաց իր հետ վիճել են և ինքն իրեն վատ է զգում, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Արմեն Հ․-ն «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցի 40/1 հասցեում գործող «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ին պատկանող անասնակերերի խանութում առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ  Հ․-ն  և Երևանի բնակիչ 41-ամյա Էդգար Հ․-ն բռունցքներով հարվածել են Արմեն Հ․-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գառնիկ  Հ․-ն աշխատում է «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ում, որպես վաճառող, իսկ Էդգար Հ․-ն՝ որպես բանվոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ն ժողովրդին ավելի շատ հայտնի է, որպես «Էջմիածնի ալրաղաց»։