Լրահոս
Տարածաշրջան
17:33
01.07.26
41

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Img default alt hy

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և այլ պաշտոնատար անձինք։