Լրահոս
Հասարակական
19:45
30.06.26
51

Հրդեհ է բռնկվել ավտոտնակում. այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա

Img default alt hy

Հունիսի 30-ին՝ ժամը 13։16-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:54-ին: Ավտոտնակում այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը տուն և տանիք: