Լրահոս
Միջազգային
22:45
30.06.26
103

Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը

Img default alt hy

Կուբան որոշել է հուլիսի 7-ի համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ հրավիրել՝ կղզու նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող առևտրատնտեսական և ֆինանսական շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին Հավանայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Կարիբյան հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան՝ փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Մենք որոշել ենք խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ հրավիրել՝ հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որն այժմ ապրում է Կուբան՝ ԱՄՆ կառավարության կողմից մեր երկրի նկատմամբ կիրառվող առևտրատնտեսական շրջափակման պատճառով,- ասել է նա։ - Այն տեղի կունենա հուլիսի 7-ին»։

Նախարարն ընդգծել է, որ Կուբան որևէ սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ «Այս շրջափակումը սպառնում է մեր ժողովրդի բարեկեցությանը, տարածաշրջանային խաղաղությանը և խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,- հավելել է նա։ ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ «միջազգային հանրության մեծ մասը կաջակցի Կուբային»։