Լրահոս
Քաղաքական
22:14
01.07.26
36

Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար

Շարունակվում են քննարկումները IMEI կոդերի միասնական պետական բազա ստեղծելու նախագծի շուրջ, որին կառավարությունն անցած հինգշաբթի է հավանություն տվել: Մեդիափորձագետները ահազանգում են, որ բազան ընդդիմադիրերին տոտալ վերահսկելու համար է: Ըստ մեդիափորձագետների՝ IMEI կոդերը գրանցելով հնարավոր կլինի անգամ բացահայտել լրագրողների աղբյուրները: Փաշինյանի խոսքերը, թե IMEI կոդերը պետական բազայում գրանցելը հեռախոսների մաքսանենգության դեմ պայքարի նպատակ ունի, այսօր վերահաստատել է նաև արդարադատության նախարարը: