Լրահոս
Քաղաքական
12:51
02.07.26
244

«Ուզում եմ մի քիչ հանգստանալ». Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։ Այս մասին նա հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։

«Չեմ վերցնի մանդատը ու չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատելու։

Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը և չեմ շարունակի աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում։ Նեղվածություն, որպես այդպիսին չունեմ, կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է ինչ–որ փոփոխություններ պետք է լինեն։ Ենթադրում եմ՝ ինչ–որ փուլում, ինչժ–որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր»,- հայտարարեց նա։

Նա նշեց, որ ուզում է մի քիչ հանգստանալ․«Սա ինձ համար աշխատանքային առումով ծանր տարի էր. մի մոռացեք, որ սա հետպատերազմյան Ազգային ժողով էր, շատ մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր և իրոք շատ դժվար էր այն աշխտանքը, որ ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ։ Իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Նաև անձնական կյանք ունեմ, նաև անձնական կյանքս եմ ուզում ինչ–որ ձևով վերջնական կարգավորեմ, և ուզում եմ ինչ–որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք և մարդկանց շատ չհոգնացնեմ»։