Լրահոս
Աշխարհ
17:47
03.07.26
207

Վենեսուելայի երկրաշարժը մեծացրել է վարակների բռնկման ռիսկը․ ԱՀԿ

Img default alt hy

Վենեսուելային սպառնում է վարակիչ հիվանդությունների մասշտաբային ալիք՝ ավերիչ երկրաշարժի ֆոնին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԱՀԿ/Ամերիկյան պետությունների առողջապահական կազմակերպության (PAHO) արտակարգ իրավիճակների վարչության տնօրեն Սիրո Ուգարտեն։

«Առողջության ռիսկերի վերաբերյալ, բնակչության ավելի լայն շրջանակների, բայց գլխավորապես այն մարդկանց համար, ովքեր այժմ ապրում են ժամանակավոր կացարաններում, առկա է պատվաստումներ ունեցող հիվանդությունների, ինչպիսիք են կարմրուկը, դիֆթերիան և կապույտ հազը, բռնկումների բարձր ռիսկ», – հայտարարել է նա ՄԱԿ-ի ճեպազրույցում։

Բացի այդ, աճում է միջատների խայթոցների և ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների՝ ներառյալ դենգե տենդի, չիկունգունյայի և լուծային հիվանդությունների բռնկման վտանգը, հավելել է նա։

Երկրում պատվաստումների ընդգրկվածության մակարդակը ցածր էր դեռ մինչև աղետը, իսկ հիմա, հիվանդանոցների փլուզումից հետո, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, նշել է Ուգարտեն։ ԱՀԿ-ն որոշում է կայացրել իրականացնել ոչ թե համազգային, այլ կետային պատվաստումներ ամենախիտ բնակեցված ապաստարաններում, որտեղ սպառնալիքը հասնում է առավելագույն մակարդակի։ Միաժամանակ ուժեղացվում է միջատների խայթոցով փոխանցվող վարակների մշտադիտարկումը, հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը։

ԱՀԿ-ն արդեն արտակարգ կարգով երկիր է հասցրել 6,2 տոննա դեղորայք և տեղակայել երկու դաշտային հիվանդանոց, սակայն Ուգարտեն այդ միջոցները անբավարար է անվանել։ Հիմնական շեշտը դրվել է համաճարակների կանխարգելման, ջրամատակարարման վերականգնման և առավել խոցելի խմբերի հրատապ պատվաստման վրա, հայտարարել է վարչության տնօրենը։

Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի են ունեցել երկու հզոր ստորգետնյա ցնցումների շարքեր, որոնցից առաջինի մագնիտուդը, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատականի, կազմել է 7,2, իսկ երկրորդինը՝ 7,5։ Ավերվել են հարյուրավոր բնակելի տներ, վնասվել են ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ։ Մոսկվան հայտարարել է Կարակասին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։