Լրահոս
Քաղաքական
21:47
06.07.26
138

Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը․ «Հայաստան» դաշինքը դատապարտում է Ծառուկյանի ձերբակալությունը

Img default alt hy

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում այսօր իրականացված գործողությունները։

Փաստում ենք.

Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու և ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից և արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։
 
Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը։

Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։

Հրավիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին և կոչ անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։

«Հայաստան» դաշինք
06 հուլիսի, 2026թ.