Լրահոս
Միջազգային
21:25
04.07.26
116

Թրամփը պատրաստ է հաջորդ շաբաթ հանդիպել Նեթանյահուի հետ․ Axios

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հիմնվելով ամերիկացի առաջնորդի հետ հարցազրույցի վրա։

«Նախագահ Թրամփը շաբաթ օրը Axios-ին հայտնել է, որ Նեթանյահուն իրենից հանդիպում է խնդրել Սպիտակ տանը, և որ այն կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թրամփի վերադառնալուց հետո», - նշվում է հրապարակման մեջ։ «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք», - մեջբերում է պորտալը ԱՄՆ նախագահի խոսքերը Իսրայելի վարչապետի մասին։ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների համատեքստում Նեթանյահուն «գիտի, թե ով է այստեղ գլխավորը»։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում տեղի կունենա հուլիսի 7-8-ը։

Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ նա պայմանավորվել է ԱՄՆ-ում Թրամփի հետ շուտափույթ հանդիպման մասին։