Լրահոս
Միջազգային
13:08
07.07.26
307

Պայթյուն՝ Մակրոնի հյուրանոցի մոտ. պայթուցիկը եղել է աղբամանի մեջ

Img default alt hy

Դամասկոսում գործարկված պայթուցիկ սարքերից մեկը տեղադրված է եղել աղբամանի մեջ՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով սիրիական անվտանգության ոլորտի աղբյուրին։

Մակրոնը Սիրիա է ժամանել բանակցությունների համար։ Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հայտնել էր, որ Դամասկոսում՝ Ֆրանսիայի նախագահի կանգ առած հյուրանոցի մոտ, մի քանի պայթուցիկ սարք է գործարկվել։

«Ռումբերից մեկը տեղադրված է եղել աղբամանի մեջ, իսկ մյուսը՝ «Four Seasons» հյուրանոցի մոտ գտնվող մեքենայի մեջ»,– գրում է գործակալությունը, որի նյութի վերահրապարակումը ներկայացրել է «Monde» թերթը։

«Al-Hadath» հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Մակրոնի այցի ընթացքում Դամասկոսում որոտացած երկու պայթյունների հետևանքով մի քանի մարդ է տուժել։ «Paris Match» պարբերականը հաղորդել է, որ Մակրոնը չի լսել պայթյունները, քանի որ այդ պահին հյուրանոցում չի եղել։

«Al Ekhbariya» հեռուստաալիքը պայթյունի մասին լուրի հրապարակման պահին հայտնել էր, որ Մակրոնը ժամանել է Դամասկոսի «Ժողովրդական պալատ»՝ Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպման։