Լրահոս
Իրավական
11:25
07.07.26
356

Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից

Img default alt hy

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայց է ներկայացրել՝ պահանջելով Փաշինյանից 49.7 դրամ դրամական փոխհատուցում, ինչպես նաև հերքում իր այն հայտարարության վերաբերյալ՝ «տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակելով հետևյալ տեքստը. 

«ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 11.06.2026 թվականին ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե... Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»: 

Սրբազանը սա իր հասցեին զրպարտություն է համարում: