Լրահոս
Քաղաքական
21:49
07.07.26
76

Դատաիրավական համակարգը շոուների բյուրո է դարձել․ Մեսրոպ Առաքելյան

Img default alt hy

Նայեցի Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերը, ով մեղադրվում է ինչ-որ անհասկանալի տնտեսական հանցագործության մեջ: ԱԱԾ մի քանի հարյուր աշխատակիցների գործողությունները նման էին միջազգային ահաբեկչի վնասազերծման՝ հենց ահաբեկչության պահին։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Հիշեցի, թե ինչպես էին ձերբակալում Վալոդյա Գրիգորյանին դաժանաբար սպանողին: Երկու հոգու սպանելու և մեկին վիրավորելու գործով մեղադրյալը Նիկոլի Հայաստանում ոստիկանների ուղեկցությամբ հանգիստ քայլում էր՝ բացառիկ հարգանք վայելելով իրավապահների կողմից:

Եթե այս համակարգը ծառայեր իր նպատակին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական մանրախնդիր վրեժխնդրությանը հագուրդ տալուն, ոչ միայն Վալոդյայի սպանությունը, այլև բազմաթիվ այլ ծանր հանցագործություններ վաղուց ամբողջությամբ բացահայտված ու արժանի իրավական գնահատական ստացած կլինեին։ Բայց մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ:

Սպասում եմ ու տեսնելու եմ այդ օրը. ինչպես են բերման ենթարկվելու մեր երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու իրական մեղավորները»,-գրել է նա։