Լրահոս
Հայաստան
21:30
07.07.26
44

Ինչո՞ւ սատկեց Ծառուկյանի էգ առյուծը. սկանդալային վարկածներ և արդարացումներ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների տեղեկություններով՝ 12 տարեկան է եղել առյուծը, իսկ դա մեծ տարիք չէ առյուծների համար: Նրանք պարզել են, որ Ծառուկյանի այգու աշխատակիցը քնեցնելիս տեղեկացրել է, որ կենդանին սոված է, այդ վիճակում սրսկելու դեպքում կարող է պարզապես չարթնանալ: Հանգամանքները կպարզի քննությունը, քննչական կոմիտեն հայտնել է, որ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա: