Լրահոս
Հայաստան
18:56
09.07.26
72

Փաշինյանի սպառնալիքներից հետո «Արարատցեմենտը» նորից աշխատում է

4-օրյա պարապուրդից հետո Էկոնոմիկայի նախարարությունը որոշել է մեկ քայլ հետ անել ու բացել Արարատցեմենտը: Աշխատակիցները պնդում են, որ նախաքննական մարմնի հետ իրենց բանակցությունների արդյունքում է այդպիսի որոշում կայացվել, հակառակ դեպքում իրենք պատրաստվում էին կտրուկ քայլերի դիմել: Գործարանում աշխատանքով տուն պահող մարդիկ անընդունելի են համարում 1000 աշխատակից ունեցող Արարատցեմենտը քաղաքական դրդապատճառներով փակելու որոշումը: