Լրահոս
Իրավական
13:27
09.07.26
173

Գորիսում խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանը

Img default alt hy

Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն: Այս մասին հայտնում է syuniacyerkir.am-ը։

Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։

Մանրամասն՝ կայքում։