Լրահոս
Հասարակական
19:24
09.07.26
63

Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում

Սյունիքում գայլերի հարձակումից տուժած ամենափոքր քաղաքացին 3 տարեկան Դավիթն է, որի գլուխը, ըստ հոր պատմածի, հարևանը գայլի երախից է հանել: 6 մարդ է տուժել Գորիս և Քարահունջ ներխուժած գայլերի հարձակումից: Ամենածանրը 72-ամյա Սուրեն Ծատրյանի վիճակն է: Նրան Գորիսի հիվանդանոցում մի քանի ժամ տևած վիրահատությունից հետո տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: