Լրահոս
Տարածաշրջան
18:48
09.07.26
153

ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ

Img default alt hy

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարի ձախողման ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։

«Նախարար Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները և Իրանի ու ԱՄՆ-ի միջև զինադադարի հետ կապված իրավիճակը»,- նշել է զրուցակիցը։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում՝ Թեհրանին մեղադրելով երկկողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ։