Լրահոս
Հասարակական
22:45
09.07.26
60

Օձերը շատացել են Հայաստանում. ամենաշատ ահազանգերը Երևանից են

2 ամսում ասֆալտապատ փողոցներով ու տների մոտ սողացող օձերի 600-ից ավելի ահազանգ է ստացել փրկարար ծառայությունը: Թունավոր օձեր են շրջում նաև մայրաքաղաքում: Այս սողունների ակտիվության երկու պատճառ է նշում կենդանաբանը, երկուսն էլ մարդածին աղետի հետևանք: Անոմալ շոգն ու մեծաքանակ նորակառույցներն են կրճատում մարդու և կենդանական աշխարհի միջև հեռավորությունը: