Լրահոս
Հասարակական
23:08
09.07.26
63

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4-րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5-րդ ոլորանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենան կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Տեղում նաև բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1 հոգու, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։