Լրահոս
Միջազգային
21:00
13.07.26
193

ՄԱԿ-ը դեմ է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը վերահսկելու ծրագրին

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևողականորեն հանդես է գալիս Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության օգտին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները ցանկանում են վերահսկել Հորմուզի նեղուցը՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու դիմաց տրանսպորտային բեռների արժեքի 20%-ը ստանալու միջոցով։ «Մենք այս ճգնաժամի ընթացքում շատ հռետորաբանություն ենք լսել Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը մնում է հետևողական՝ նա ցանկանում է տեսնել նավագնացության ազատություն Հորմուզի նեղուցում»,- ասել է նա՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի խոսքերը։