Լրահոս
Միջազգային
17:30
16.07.26
109

Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ Gripen կործանիչներ ձեռք բերելու համար

Img default alt hy

Մեծ Բրիտանիան 300 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի Կիևին՝ 16 բազմաֆունկցիոնալ Gripen կործանիչ գնելու համար։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։

«Ֆինանսավորումը Ուկրաինային թույլ կտա մինչև 2029 թվականը ձևավորել շվեդական 16 բազմաֆունկցիոնալ Gripen E կործանիչներից բաղկացած էսկադրիլիա։ Օգնության փաթեթը ներառում է նաև օդաչուների և ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստում, սիմուլյատորների, պահեստամասերի և այլ սարքավորումների մատակարարում, որոնք անհրաժեշտ են ինքնաթիռները շահագործման հանձնելու և առաջնագծում դրանք կիրառելու համար»,- նշված է տեքստում։

Ավելի վաղ պրոֆիլային պաշտպանական հրատարակությունները Ուկրաինային 16 Gripen E կործանիչ մատակարարելու պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատել էին 2,2 միլիարդ եվրո։

Հայտարարությունը տարածվել է Սթարմերի՝ Կիև կատարած այցի ժամանակ, որը նրա վերջին արտասահմանյան ուղևորությունն է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Նա իր պաշտոնը պետք է թողնի հուլիսի 20-ին։