Լրահոս
Միջազգային
22:20
16.07.26
142

ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի վրա հերթական հարվածների շարքը

Img default alt hy

ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի վրա հերթական հարվածների շարքը, գրոհներն իրականացվում են արդեն հինգերորդ գիշերն անընդմեջ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«ԱՄՆ ԶՈՒ-ն ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 14:00-ին (մոսկովյան ժամանակով՝ 21:00-ին - խմբ.) արդեն հինգերորդ գիշերն անընդմեջ սկսել է Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիքի իրականացումը՝ Իրանի ռազմական ներուժը հետագայում թուլացնելու նպատակով», - ասվում է հրամանատարության կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։