Լրահոս
Միջազգային
23:55
16.07.26
86

Կիև այցի ժամանակ ֆոն դեր Լայենը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում․ Euractiv

Img default alt hy

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ընթացքում ստիպված է եղել իջնել ապաստարան՝ օդային տագնապի ազդանշանի պատճառով։ Այդ մասին հայտնել է Euractiv պորտալը։

Ըստ աղբյուրի՝ շչակները միացել են այն պահին, երբ ԵՀ ղեկավարը պատասխանում էր լրագրողների հարցերին։

Չորեքշաբթի օրը ֆոն դեր Լայենը ժամանել էր Կիև, որտեղ նրան հանձնել են ուկրաինական «Եվրոպայի» շքանշանը, ինչը նա անվանել է «մեծ պատիվ»։