Լրահոս
Միջազգային
12:44
17.07.26
57

Իրանը հարվածներ է հասցրել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին

Img default alt hy

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՐ) հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին։

Tasnim գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ամերիկյան ուժերի ռադիոլոկացիոն կայանը և ուղղաթիռներ։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները նաև հայտնել էին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազաների նկատմամբ իրականացված հարվածների մասին՝ դրանք ներկայացնելով որպես ԱՄՆ-ի գործողություններին տրված պատասխան։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին։

Հարձակման թիրախ են դարձել ամերիկյան զորանոցներն ու լոգիստիկ կենտրոնները։ Դրանք խոցելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը կիրառել է Arash տեսակի անօդաչու թռչող սարքեր։