Լրահոս
Հասարակական
20:13
18.07.26
56

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կառլեն Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 50-ամյա Արման Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։