Լրահոս
Իրավական
15:21
21.07.26
247

Իշխանությունները ծաղրական և նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերում իրավունքի նկատմամբ․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ իշխանությունները ծաղրական և նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերում իրավունքի նկատմամբ՝ անդրադառնալով խորհրդարան անցած դաշինքի առանցքային անդամների շուրջ ստեղծված իրավիճակին։

Վարդևանյանը դատախազության վարքագիծը, որը շտապողականությամբ Դավիթ Ղազինյանի գործն ուղարկել է դատարան, որակել է աբսուրդի նոր նշասյուն՝ հիշեցնելով, որ դատախազությանը հայտնի էր վերջինիս՝ պատգամավորի կարգավիճակ ստանալու մասին։ 

Նա ընդգծել է, որ Ղազինյանը, Հայկ Սուքիասյանն ու Նարեկ Կարապետյանը, ունենալով պատգամավորի կարգավիճակ, պետք է ազատության մեջ լինեն։

Արամ Վարդևանյանը նաև տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն 17։00-ին նիստ է անցկացնելու Նարեկ Կարապետյանի մասով դատախազության միջնորդության վերաբերյալ, ով նույնպես ստանում է պատգամավորի կարգավիճակ և անձեռնմխելիություն։ 

Վարդևանյանը հերքել է թիմում առկա տարաձայնությունների մասին լուրերը՝ շեշտելով, որ մանդատները վերցնելն ընտրողների առջև ունեցած պատասխանատվություն է, և հանրությունն ԱԺ-ում կտեսնի աշխատանքի նոր մոդել։