Լրահոս
Միջազգային
09:54
20.07.26
366

Պուտինը բաց է Մոջաբա Խամենեիի հետ շփումների համար․ Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի միջև հեռախոսազրույց անցկացնելու կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս չկան։ Սակայն Պուտինը բաց է նման շփումների համար, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ իրանական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել հեռախոսազրույցը կամ հանդիպումը Պուտինի հետ։

«Այս հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Հետևաբար, այստեղ մենք կոնկրետ ոչինչ ասել չենք կարող։ Բայց, անկասկած, նախագահ Պուտինը բաց է նման շփումների համար», - ասել է Պեսկովը։

Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել իր հոր՝ Ալի Խամենեիի մահից հետո, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակման հետևանքով իրականացված հրթիռային հարվածների արդյունքում։