Լրահոս
Հասարակական
19:16
20.07.26
128

Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան

Հանրապետության երեք տարբեր հասցեներում վերջին 10 օրերին կրակոցներ են հնչել: Վերջին դեպքը շաբաթ երեկոյան է եղել: Երևանի Մուրացան 109 շենքի բնակիչները ցնցվել են արձակված 30 կրակոցներից, որոնցից մեկի հետևանքով 20-ամյա երիտասարդ է սպանվել: Նաև նռնակ է նետել հրաձիգը, բայց այն չի պայթել: Քննչական կոմիտեն հայտնել է մեկ ձերբակալվածի մասին, բայց պարզ չէ՝ արդյո՞ք նա հենց հրաձիգն է: