Լրահոս
Իրավական
10:46
21.07.26
70

Բացահայտվել է ապօրինի բազալտի արդյունահանման դեպք․ կան ձերբակալվածներ

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում։
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։

Պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։

Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։

Հանգամանքները պարզվում են։