Լրահոս
Հասարակական
14:54
23.07.26
223

Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից

Img default alt hy

Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը։ Լրագրողների հետ զրույցում զայրացած ասաց «Առինջ մոլի» աշխատակիցը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։

Վաճառականները հայտարարում են, որ շարունակելու են պահանջել իրավապահներից հստակ պարզաբանումներ ներկայացնել տաղավարների կապարակնքման պատճառների վերաբերյալ։

Հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Աշխատակիցները խոսքով` վարկած կա, թե կապարակնքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տաղավարները բարձր լարման գծի տակ են։

Ավելին՝ տեսանյութում։