Լրահոս
Մշակույթ
12:16
22.07.26
39

Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին

Img default alt hy

Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և ներկայացրել տեսանյութ։

«Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Այս հազվագյուտ կենդանատեսակի պահպանությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման համար»,-նշված է հաղորդագրությունում։